Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանը սպառազինության 51%-ը Ռուսաստանից է գնում

Ադրբեջանը սպառազինության 51%-ը Ռուսաստանից է գնում
11.03.2019 | 21:25

2014-2018 թթ. սպառազինության ոլորտի հիմնական մատակարարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են եղել: Այդ մասին տեղեկանում ենք Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)` օրեր առաջ հրապարակած զեկույցից:


Ըստ այդ զեկույցի` Ադրբեջանի սպառազինություն ներկրող երկրների շարքում 23-րդն է: «Բաքուն սպառազինության 51 %-ը գնում է Ռուսաստանից, 43 %-ը՝ Իսրայելից, 2.8 %-ը՝ Թուրքիայից: Ի դեպ, Իսրայելից սպառազինություն գնելու ծավալով Ադրբեջանը 2-րդն է»,- տեղեկացնում է «SIPRI»-ի պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ ըստ վերոնշյալ զեկույցի` սպառազինության խոշորագույն ներկրողներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Քաթարն ու Իրաքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ